Ֆաբինյոն հրաժեշտ է տվել «Լիվերպուլին»

«Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Ֆաբինյոն հրաժեշտ է տվել «Լիվերպուլին»: Սաուդյան ակումբը 29-ամյա բրազիլացու հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։

«Այսօր ես թողնում եմ իմ տունը: Այս համազգեստը ես հագել եմ հինգ տարի հնարավոր մեծագույն պատվով ու երջանկությամբ։ Ինձ շատ ջերմ ընդունեցին «Լիվերպուլում» առաջին իսկ օրվանից։ Ես ինձ ընտանիքի անդամ էի զգում: Այս հինգ տարիների ընթացքում ես մեծացել եմ որպես ֆուտբոլիստ, որպես տղամարդ, իրականացրել եմ երազանքները։

Ինձ դուր է գալիս, թե ինչպես են երկրպագուները աջակցում ակումբին։ Սա միշտ տպավորել է ինձ։ Ես կարող եմ ինքս ինձ առանց վարանելու ասել. «Դու երբեք մենակ չես մնա», հատկապես այդ հանդիպումից հետո, որը որոշիչ պահ էր իմ կարիերայում «Լիվերպուլում»։ Ես սա ասում եմ ուրախությամբ լի սրտով. Ես սիրում եմ այս ակումբը»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցերում։

Կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 219 հանդիպում, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո: