Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա

«Յուվենտուսը» շարունակում է բանակցությունները «Չելսիի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ թուրինյան ակումբ տեղափոխության շուրջ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Յուվենտուսը» պատրաստ է լոնդոնյան ակումբին վաճառել Դուշան Վլահովիչին՝ Ռոմելու Լուկակուի դիմաց՝ «Չելսիի» համար առնվազն 35 միլիոն եվրո հավելավճարով։

Հիշեցնենք, որ «Չելսին» արդեն բանակցություններ է վարում Վլահովիչի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։

2022/23 մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: