Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ»։
««Ռեալը» տնտեսական խնդիրներ չի ունենա, եթե ակումբը ձեռք բերի Կիլիան Մբապպեին: Եթե նա չտեղափոխվի այս տրանսֆերային պատուհանը, ապա հաստատ մեկ տարի հետո կժամանի։ Ես կցանկանայի Մբապպեին տեսնել Լա Լիգայում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիմեոնեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Մբապպեի տրանսֆերն ավարտին հասցնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։