Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Ժոաու Ֆելիշի ապագային

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշի մասին։

«Ուշադրության կենտրոնում է թիմը: Նորմալ է, որ մամուլում մեծ ուշադրություն կգրավի նրա մնալ-հեռանալու հարցը։ Ես արդեն ասել եմ, որ ակումբից ավելի կարևոր մարդ չկա։ Ավելի պարզ չէր կարող լինել: Նա տվել է իր ունեցածից առավելագույնը։ Ֆելիշը ջանք գործադրեց լավ աշխատելու իր ունեցածով և այն ամենով, ինչ մենք պահանջում էինք նրանից։

Ֆելիշը արտասովոր տվյալներ ունի։ Ֆուտբոլիստի ապագան ինձանից կախված չէ, հարցրեք նրան և նրա գործակալին»,- մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը։