«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելի ծառայություններով:
Ըստ Bild-ի՝ «Թոթենհեմը» 18-ամյա հարձակվողին տեսնում է որպես Հարի Քեյնի պոտենցիալ փոխարինող՝ նրա հեռանալու դեպքում, որով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Սակայն այս պահին Տելի հնարավոր տեղափոխությունը «Թոթենհեմ» չի քննարկվել։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ բաց թողնել Տելին կամ նրան վարձավճարով տալ։ Հարձակվողն իր հերթին նույնպես շահագրգռված չէ հեռանալ «Բավարիայից», նույնիսկ եթե Քեյնի պայմանագիր կնքելուց հետո նրա հիմնական կազմում տեղ ունենալու հնարավորությունները նվազեն։