Իտալական «Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ հռոմեական ակումբ տեղափոխության ձախողման մասին։
«Ճի՞շտ է, որ Զախարյանի տեղափոխությունը «Լացիո» խափանվել է։ Այո, այդպես է»,- ասել է Ֆաբիանին SE-ին տված հարցազրույցում:
Երեկ Sport24-ը հայտարարեց, որ Զախարյանի տրանսֆերի շուրջ «Դինամոյի» ու «Լացիոյի» բանակցությունները փակուղի են մտել։
20-ամյա Արսեն Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։