«Մանչեսթեր Յունայթեդից» կարող են «խլել» Սոֆյան Ամրաբատի տրանսֆերը

«Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, ում հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» Ամրաբատի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջել է 35 միլիոն եվրո։