Ռոբերտ Սանչեսը համաձայն է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Չելսին» ցանկանում է մեծացնել մրցակցությունը դարպասապահի դիրքում և կապի մեջ է «Բրայթոնի» հետ։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնցիներն առաջարկ են արել Ռոբերտ Սանչեսի համար։ Պաշտոնական պատասխան դեռ չկա, սակայն կողմերը քննարկում են հնարավոր տրանսֆերը։

25-ամյա իսպանացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում: Նա մարտին դուրս մնաց մեկնարկային կազմից՝ դարպասում զիջելով Ջեյսոն Սթիլին։ Գարնանը նա ընդամենը մեկ խաղ անցկացրեց առաջնությունում։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Սանչեսը համաձայն է տեղափոխվել «Չելսի»։