«Զենիթի» կիսապաշտպան Վենդելը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Զենիթի» կիսապաշտպան Վենդելը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», կարծում է լրագրող Վենե Կասագրանդեն։

Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար Սանկտ Պետերբուրգի թիմին առաջարկել է 25 մլն եվրո։

Հաղորդվում է, որ «Զենիթը» հակված է կիսապաշտպանին Ա Սերիայի ակումբին վաճառելուն, այլ ոչ թե «Ֆլամենգոյին», որը հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում:

Վենդելը «Պետրոգրադում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած տարի նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2027 թվականը։

2022/23 մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։