Ուսման Դեմբելեն ցանկանում է թույլտվություն խնդրել ու բանակցել ՊՍԺ-ի հետ

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է պահպանել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ակումբից թույլտվություն խնդրելով բանակցել «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Ըստ լրագրողի՝ կողմերը կարող են չհասցնել ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված 50 մլն եվրոյի չափով բաց թողնման կետը, իսկ օգոստոսի 1-ից այդ գումարը ավտոմատ կերպով կրկնապատկվում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբի վինգերը փարիզցիների հետ պայմանավորվել է մինչև 2028 թվականը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո, որի կեսը կհատկացվի հենց խաղացողին:

Ֆրանսիացի հարձակվողը խաղում է «Բարսելոնայում» 2017 թվականից, որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյի դիմաց։ 2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում 35 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։