«Լաս-Պալմասը» կվարձակալի «Բարսելոնայի» պաշտպանին

«Լաս Պալմասը» մոտ է «Բարսելոնայի» պաշտպան Խուլիան Արաուխոյին ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 21-ամյա մեքսիկացուն կատալոնացիները ձեռք են բերել «Լոս Անջելես Գելեքսիից» 2023 թվականի հունվարին 4 միլիոն եվրոյով, սակայն ոչ մի խաղ չի անցկացրել «կապտանռնագույնների» կազմում։

«Լաս Պալմասը» կվարձակալի ֆուտբոլիստին 2023/24 մրցաշրջանի համար։ Հիշեցնենք, որ «Բարսայում» հանդես է գալիս նաև ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն: