Կարիմ Բենզեմայի խփած գոլը հաղթանակ է պարգևում «Ալ-Իթթիհադին» (VIDEO)

Ավարտվեց Արաբական Չեմպիոնների Գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ-Իթթիհադը» (Սաուդյան Արաբիա) և «Սֆաքսիենը» (Թունիս): Հանդիպումն ավարտվել է «Ալ-Իթթիհադի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը խփել է հարձակվող Կարիմ Բենզեման, ով հանդիպման 63-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ «Էսպերանսայի» (Թունիս) հետ 1-ին տուրի խաղում Բենզեման դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով։ Կարիմը այս ամառ է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Արաբական Չեմպիոնների Gավաթի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում «Ալ-Իթթիհադը» կխաղա իրաքի «Ալ-Շորտայի» հետ։

Կարիմ Բենզեմայի գոլն ու խաղի տեսությունը՝ ստորև։