«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ։
Լրագրող Սանտի Աունայի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի վինգերը փարիզցիների հետ պայմանավորվել է մինչև 2028 թվականը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո, որի կեսը կհատկացվի հենց ֆուտբոլիստին:
Ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2017 թվականից, որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյի դիմաց։
2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։