Հայտնի է, թե որքան գումար են աշխատում Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն սոց.ցանցերից

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է սոց.ցանցում ամենաբարձր վարձատրվող բլոգերը, հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն մեկ գովազդային գրառման համար վաստակում է 2,2 մլն եվրո։ Այսպիսով, պորտուգալացին շրջանցել է ամերիկացի մոդել Քայլի Ջեներին, ով գովազդային գրառման համար ստացել է մոտ 1,7 մլն եվրո։ Սոցցանցում ամենաբարձր վարձատրվող մարդկանց ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մեկ գրառման համար ստանում է 1,52 մլն եվրո։

Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում արգենտինացին «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։