«Ինտերը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը։
«Նոր արտագնա մարզաշապիկի գաղափարը ընդգծում է «Ինտերի» բնավորությունը և հոգին, ինքնությունը, որը ստիպում է «ներաձուրիներին» աշխարհի ցանկացած կետում զգալ ինչպես տանը: Այս վերաբերմունքը, որը բնորոշել է «Ինտերին» իր ստեղծման օրվանից, ամրապնդվում է 508 միլիոն երկրպագուներով, որոնցով ակումբը պարծենում է ամբողջ աշխարհում, և որոնց թիվը անընդհատ աճում է»։
Մարզահագուստը՝ ստորև։