Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ Իտալիա

Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ Իտալիա:

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի համաձայն՝ վերջերս «Յուվենտուսը» հարցում է կատարել ՊՍԺ-ի դարպասապահի վերաբերյալ։

Այս պահին տրանսֆերի հավանականությունը փոքր է, սակայն այն կմեծանա, եթե «Բավարիաn» ձեռք բերի Վոյցեխ Շենսնիին։ Բացի այդ, Դոննարումային կարող են օգտագործել հարձակվող Դուշան Վլահովիչի գործարքում։

Թուրինյան ակումբը արդեն փորձել է ձեռք բերել իտալացի ֆուտբոլիստին 2021 թվականին, երբ նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Միլանից»: