Էդեն Ազարը կարող է ավարտել կարիերան, եթե չգտնի որևէ ակումբ

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ավարտել կարիերան, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ բելգիացին չի կարողանում նոր ակումբ գտնել Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի խզումից հետո։ Այդ պատճառով ֆուտբոլիստը կարող է որոշել ավարտել կարիերան: Ակումբները չեն շտապում պայմանագիր կնքել Ազարի հետ, քանի որ վերջին տարիներին նա տառապում է մկանային բազմաթիվ վնասվածքներից:

Նշվում է նաև, որ Ազարն ու իր ընտանիքը ապրում են Մադրիդում, որտեղ շատ հարմարավետ են, և հավանականությունը, որ մադրիդյան ակումբներից որևէ մեկը առաջարկ կանի ֆուտբոլիստին, չափազանց ցածր է։

Կարիերան շարունակելու տարբերակներից մեկը նախկինում «Մոլենբեկն» էր, որտեղ ելույթ է ունենում նրա եղբայրը՝ Կիլիանը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ինտեր Մայամին»: