Լոնդոնի «Չելսին» մտել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու համար պայքարի մեջ։ «Չելսին» պատրաստ է դրամական փոխհատուցում առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի համար։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին արդեն բանակցություններ է վարել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ և հավանաբար թույլտվություն է ստացել գործարքն իրականացնելու համար։ ՊՍԺ-ն ցանկանում է այս ամառ հրաժեշտ տալ Մբապպեին, որպեսզի 2024 թվականի ամռանը նրան անվճար բաց չթողնի: Մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդն է, ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանում նրան ձեռք չի բերի։
Մբապպեով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», որը պատրաստ է վարձավճար առաջարկել, և սաուդյան ակումբներից մեկը, սակայն ֆուտբոլիստը, կարիերայի զարգացման նման տարբերակ չի դիտարկում։