«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը արձագանքել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
«Ես տեսնում եմ, որ Ուսմանը երջանիկ է այստեղ։ Եթե ինչ-որ բան պատահի, նա մեզ կասի: Միևնույն ժամանակ նա այստեղ է և երջանիկ է»,- Չավիի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն կարող է արդեն այս ամառ տեղափոխվել փարիզյան ակումբ։