Անգլիական «Վեսթ Հեմի» 25-ամյա խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը հայտարարել է ակումբը լքելու և իտալական «Տորինո» տեղափոխվելու ցանկության մասին։
Նա դիմել է լոնդոնյան ակումբի ղեկավարությանը։
«Ես երկու ամիս է՝ խոսել եմ «Տորինոյում» խաղալու ցանկության մասին: Ես այլևս չեմ ուզում այստեղ մնալ։ Մտահոգված եմ, բայց կշարունակեմ լրջորեն վերաբերվել մարզումներին, նույնիսկ եթե այլեւս հնարավոր չլինի նույն ոգով շարունակել։ Ես գիտեմ, որ «Տորինոն» արդեն առաջարկել է 9 միլիոն եվրո, բայց դուք չես ուզում բանակցել և նույնիսկ իտալական ակումբին չասացիք, թե որքան գումար եք ուզում»,- Վլաշիչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Անցած մրցաշրջանում Վլաշիչը վարձավճարով հանդես էր գալիս «Տորինոյի» կազմում։ Նշենք, որ իտալացիները 2022/23 մրցաշրջանի վերջում կարող էին ակտիվացնել 15 միլիոն եվրոյի գնման տարբերակը, իսկ այժմ նրանք ցանկանում են ավելի ցածր գնով գնել խորվաթին։