Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հաստատել է, որ այս ձմռանը կլքի «Գրեմիոն»:
«Ես պատրաստվում էի ակումբում մնալ երկու տարի։ Ես ուժ զգացի իրականացնելու այս ծրագիրը, այս մասին տեղեկացրի ղեկավարությանը։ Բայց դուք պետք է անկեղծ լինեք ինքներդ ձեզ, ձեր մարմնի և ակումբի հետ: Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ կարողանա տալ այն մակարդակը, որն ինձանից սպասում են «Գրեմիոյում»։ Բրազիլական ֆուտբոլը շատ պահանջկոտ է ծանրաբեռնվածության առումով»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։