«Լիվերպուլը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ՝ հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու համար, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները վրդովված են 24-ամյա ֆրանսիացու՝ Ալ-Հիլալի հետ բանակցելու մերժումից, ով ֆուտբոլիստի համար առաջարկել է 300 մլն եվրո։ ՊՍԺ-ն վախենում է մի իրավիճակից, երբ Մբապպեն 2024 թվականի ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ակումբը քայլեր է ձեռնարկում կամ վաճառելու ֆուտբոլիստին, կամ երկարաձգելու պայմանագիրը նրա հետ։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Այժմ հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։