«Մանչեսթեր Սիթիի» տնօրենը անդրադարձել է Նաթան Ակեի նոր պայմանագրի երկարաձգումը

«Մանչեսթեր Սիթիի» տնօրեն Չիկի Բեգիրիստայնը մեկնաբանել է Նաթան Ակեի նոր պայմանագիրը։ 28-ամյա հոլանդացու հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

«Մենք գոհ ենք այս ֆուտբոլիստի առաջընթացից։ Պայմանագրի երկարաձգումը հիանալի նորություն է «Մանչեսթեր Սիթիի» համար։ Չեմ կասկածում, որ նա անցյալ մրցաշրջանում մեր հաջողության կարևոր մասն էր: Հավատում եմ, որ ապագայում էլ ավելի լավը կդառնա»,- Չիկի Բեգիրիստայնի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Ակեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։