«Ռեալը» ցանկանում է Կիլիան Մբապպեի տրանսֆերը իրականացրել մինչև Իսպանիայի առաջնության մեկնարկը

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ավարտին հասցնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստ է իրականացնել Մբապպեի տրանսֆերը, սակայն սպասում է, որ փարիզցիները բանակցելու իրենց պատրաստակամությունը դրսևորեն։

Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ տրանսֆերային գումարը կկազմի ավելի քան 200 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոլոր հավելավճարները։ Մադրիդցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացուն վեց տարվա պայմանագիր առաջարկել։

Հիշեցնենք, որ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ տարի։