«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Գվարդիոլան լավագույն մարզիչն է։ Նա ֆուտբոլային հանճար է, ով ստիպեց ինձ այլ տեսանկյունից նայել խաղին։ Պատիվ է շարունակել աշխատել նրա գլխավորությամբ։ Ես շատ շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ակեն ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։