Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին պաշտպան Լոթար Մաթեուսը մեկնաբանել է Լյուկա Էրնանդեսի տեղափոխությունը ՊՍԺ։
«Այս ֆուտբոլիստը ոչ երախտագիտություն ցույց տվեց, ոչ բնավորություն: Եթե նա ցանկանար շարունակել ելույթները «Բավարիայում», ապա նոր պայմանագիր կկնքեր։ Դա բնավորության պակասի վառ օրինակ է»,- Լոթար Մաթեուսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆրանսիացին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել ՊՍԺ-ին՝ կնքելով պայմանագիր մինչև 2028 թվականը։