Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիում» արգենտինացի նոր թիմակից ունի

«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Կոլոն Ֆակունդո Ֆարիասի տեղափոխության մասին։

20-ամյա կիսապաշտպանը կդառնա 6-րդ արգենտինացին ամերիկյան ակումբում Լիոնել Մեսսիից, Նիկոլաս Ստեֆանելիյից, Ֆրանկո Նեգրիից, Դավիդ Ռուիսից և Բենջամին Կրեմաշկիից հետո։

Այս մրցաշրջանում Ֆարիասը Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնի 8 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։