Վաղը լրանում է Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ժամկետը

Հուլիսի 31-ին լրանում է Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ժամկետը՝ նախատեսված մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Հարձակվողը, ավելի վաղ փարիզյան ակումբին հայտնել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը։ ՊՍԺ-ն կարծում է, որ Մբապպեն համաձայնել է հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Հարձակվողին անվճար չկորցնելու համար ՊՍԺ-ն կփորձի վաճառել նրան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այնուամենայնիվ, ակումբը կարող է չստանալ այն գումարը, որն ակնկալում է Մբապպեի համար: Ըստ RMC-ի՝ ՊՍԺ-ն պատրաստվում է վերջին րոպեին «ցածր» առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալից»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, ՊՍԺ-ն պատրաստակամություն է հայտնել վաճառել Մբապպեին «Ռեալին» մոտ 250 միլիոն եվրոյով։