«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ ընկերական խաղում (3:0):
Հանդիպման 42-րդ րոպեին 32-ամյա կիսապաշտպանին փոխարինել է Սերխի Ռոբերտոն։
Ինչպես հայտնում է AS-ը՝ Գյունդողանը աջ ոտքի ազդրի վնասվածք է ստացել և բաց կթողնի «Միլանի» և «Թոթենհեմի» դեմ առաջիկա հանդիպումները:
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսում նույնպես վնասվածքի պատճառով փոխարինվեց «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։