IDBank Պրեմիեր Լիգայի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» Ավանի ակադմեիայում մրցում էր ԲԿՄԱ-ի դեմ։ Դմիտրի Գունկոյի սաները մինչև հանդիպման 77-րդ րոպեն ունեին առավելություն և հաղթում էին մրցակցին նվազագույն հաշվով, սակայն ԲԿՄԱ-ն կարողացավ խփել մեկ գոլ ու հանդիպումը տանել ոչ-ոքի։
87-րդ րոպեին, սակայն, գործող չեմպիոնները ստացան 11 մետրանոցի իրավունք, և Արաս Օզբիլիսը կարողացավ անվրեպ իրացնել այն ու հաղթանակ պարգևել թիմին։
Նոր մեկնարկած առաջնությունում «բանակայինները» անդրանիկ խաղում վատ հանդես չեկան։ «Ուրարտուն», որը պայքարում է Կոնֆերենցիաների Լիգայում, իր մարտական կազմով չէր, բայց կարոողացավ հաղթանակի հասնել։
IDBank Պրեմիեր Լիգա
ԲԿՄԱ – «Ուրարտու» 1:1 (0:1)
0:1 Արաս Օզբիլիս 37
1:1 Խարիտոն Այվազյան 78
1։2 Արաս Օզբիլիս 87