Ջանլուկա Սկամական վերադառնում է Իտալիա

«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կվաստակի 4-ից 5 միլիոն եվրո։ «Ռոման» իրավունք կունենա նաև գնել 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը վարձակալության ժամկետի ավարտին 22 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին «Վեսթ Հեմը» ձեռք է բերել «Սասուոլոյից» 36 միլիոն եվրոյով 2022 թվականի ամռանը: «Վեսթ Հեմի» կազմում իտալացին անցկացնել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ։