Դանի Կարվախալ․ «Երկու խաղակեսերի առաջին 15 րոպեներին «Բարսելոնան» ավելի լավն էր մեզանից»

Դանի Կարվախալը խոսել է «Ռեալի» կրած պարտությունից «Բարսելոնայից» (0:3) ընկերական խաղում։

«Երկու խաղակեսի առաջին 15 րոպեներին «Բարսելոնան» ավելի լավն էր, և մենք չխաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Հետո հավասարեցրինք խաղը ու հնարավորություններ ստեղծեցինք։

Թիմին հաջողվեց շատ տիրել գնդակին և տիրանալ նախաձեռնությանը։ Բարդ հանդիպում էր։ Հարմարվում ենք նոր համակարգին։

Մենք դիպուկ չէինք դարպասի առաջ, բայց ամեն ինչ արեցինք գոլ խփելու համար։ Վերջին երկու գոլերը մեզ տապալեցին, մենք չպետք է բաց թողնեինք դրանք։ Անկախ նրանից, թիմը ճիշտ ուղու վրա է։ Մենք լավ խաղացինք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» պաշտպանը։