«Չելսին» տրանսֆեր է համաձայնեցրել

«Ռենի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն շուտով կտեղափոխվի «Չելսի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆրանսիացին արդեն բուժզննում է անցել ու պայմանագիր կկնքի մոտակա ժամերին։

Անցած մրցաշրջանում Ուգոչուկվուն «Ռենի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։