«Բավարիան» մոտ է Հարի Քեյնին ձեռք բերելուն

«Բավարիան» մոտ է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելուն, հայտնում է Daily Mail-ը:

Մոտ օրերս մյունխենյան ակումբի ղեկավարությունը կհանդիպի «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ։ «Բավարիան» վստահ է, որ կփակի գործարքը Քեյնի համար, թեև ակումբները դեռ համաձայնության չեն եկել տրանսֆերային գումարի շուրջ։

Սպասվում է, որ «Բավարիան» կառաջարկի 87 միլիոն եվրո Քեյնի համար, գումար, որը մյունխենյան ակումբը մեծ է համարում այն ​​ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, մինչդեռ «Թոթենհեմը» ակնկալում է 105 միլիոն եվրո ստանալ Քեյնի դիմաց։