«Բարսելոնան» որոշում է կայացրել Սերժինյո Դեստի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» կարող է խզել պայմանագիրը թիմի պաշտպան Սերժինյո Դեստի հետ, հայտնում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են դիմել այս միջոցին, եթե ոչ մի ակումբ չփորձի ձեռք բերել 22-ամյա ամերիկացուն։

Դեստը «Բարսելոնայում» է 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»: Նա 14 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում։

Դեստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։