«Նյուքասլի» եզրային հարձակվող Ալան Սեն-Մաքսիմինը միացել է «Ալ-Ահլիին»: Այս մասին հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Ալ-Ահլին» նոր ֆուտբոլիստի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր (մինչև 2026 թվականի հունիսի վերջ)։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Սենտ-Մաքսիմինի պայմանագիրը «Նյուքասլի» հետ երկարաձգվել է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt առցանց պորտալը ֆրանսիացի կիսապաշտպանին գնահատում է 32 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ տրանսֆերի մասին՝ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը տեղափոխվեց «Ալ-Ահլի»: