«Միլանը» շուտով կավարտի «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը 20-ամյա ամերիկացու համար կվճարի 20 մլն եվրո։ Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի գործարքն ավարտին հասցնելու համար։
Մուսան «Վալենսիայում» է հանդես գալիս 2019 թվականից, 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 37 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։