«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մեյնուն վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ ընկերական խաղում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Սպասվում է, որ 18-ամյա անգլիացին բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածը։

Անցած մրցաշրջանում Մեյնուն երեք հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի կազմում։