«Բարսելոնայի» սանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ ակումբ

«Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլադոն միացել է «Բետիսին»:

24-ամյա իսպանացին անդալուզցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։

Կոլադոն «Բարսելոնայի» սան է։ Նա 2 հանդիպում է անցկացրել կատալոնացիների հիմնական կազմում։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։