Սոֆյան Ամրաբաթի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է ձախողվել

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է ձախողվել։

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստով անձամբ է հետաքրքրված անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մանկունիանցիները կկարողանան ֆուտբոլիստ ձեռք բերել միայն այն դեպքում, եթե բավականաչափ ֆուտբոլիստներ վաճառեն: Իտալական ակումբի ղեկավարությունը մարոկկացու համար պահանջում են 35 մլն եվրո։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն․ եվրո։