Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը աջ ծնկի մենիսկի վնասվածք է ստացել, հայտնում է COPE-ն։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա թուրքը ժամանակից շուտ է ավարտել իր մասնակցությունը ԱՄՆ-ում Մադրիդի շրջագայությանը։ Մոտ ժամանակներս նա կվերադառնա Մադրիդ և կսկսի բուժումը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» հուլիսի 6-ին հայտարարեց Գյուլերին «Ֆեներբախչեից» գնելու մասին։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ «սերուցքայինները» ֆուտբոլիստի համար վճարել են 20 մլն եվրո։ Կիսապաշտպանը մադրիդցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի վերջ։