«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ դանիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը մադրիդյան ակումբի հետ։ Սակայն «Ատլետիկոյի» ղեկավարությունը դեռ համաձայնության չեն եկել «Թոթենհեմի» հետ։
Նշվում է, որ «Ատլետիկոն» չի ցանկանում 27-ամյա դանիացու համար վճարել ավելի քան 25 միլիոն եվրո։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն եվրո։