Պեպ Գվարդիոլա․ «Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան։

Հարցին, թե արդյոք Գվարդիոլան ցանկանում էր, որ ալժիրցին մնա անգլիական ակումբում, մարզիչը պատասխանել է. «Միանշանակ: Որպես մարզիչ ես հաճույքով եմ աշխատել նրա հետ: Ես հատուկ հարաբերություններ ունեի նրա հետ»։

«Սաուդյան Արաբիան փոխել է տրանսֆերային շուկան։ Մի քանի ամիս առաջ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն միակն էր, ով տեղափոխվեց այնտեղ, ոչ ոք չէր մտածում, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կխաղան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ապագայում ավելի շատ կլինեն, և այդ պատճառով ակումբները պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում։ Ռիյադը անհավանական առաջարկ ստացավ, ուստի մենք չենք կարող նրան մերժել։

Նրանք ցանկանում են ուժեղ առաջնություն կառուցել, և այժմ կարող են դա անել: Չգիտեմ՝ ինչքան կտևի, բայց զգացողություն կա, որ կմնան։ Ֆուտբոլիստները ցանկանում են օգտագործել այս առաջնությունում խաղալու հնարավորությունը, և նրանք դա անում են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Ալ-Ահլին» հայտարարեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզի հետ պայմանագիր կնքելու մասին։