«Վալենսիան» հայտարարել է հարձակվող Էդինսոն Կավանիի հետ պայմանագիրը խզելու մասին։
Հաղորդվում էր, որ 36-ամյա ուրուգվայցին համաձայնվել է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Հարձակվողը 18 ամսով պայմանագիր կկնքի։
««Վալենսիան» շնորհակալություն է հայտնում Կավանիին պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նախորդ մրցաշրջանում Կավանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։