«Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Nice-Matin-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին հավակնում են ՊՍԺ-ն, «Նապոլին», ինչպես նաև «Նյուքասլը», «Վեսթ Հեմը» և «Ասթոն Վիլան»։ Անձամբ ֆուտբոլիստը՝ դեռ չի պատրաստվում հեռանալ «Նիցայից»։
Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում երեք դեղին քարտ է ստացել։