Նեյմարը մնում է ՊՍԺ-ում

ՊՍԺ-ն ուրախ է շարունակել համագործակցությունը թիմի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը գոհ է թիմում մնալու ֆուտբոլիստի որոշումից և նոր մրցաշրջանում նրա տրամադրվածությունից։

31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Բարսելոնայից» փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։