Մարկուս Ռեշֆորդը նշել է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ներկայացրել է ԱՊԼ-ի ուժեղագույն ֆուտբոլիստներին։

«Պրեմիեր Լիգայի այս պահին լավագույն ֆուտբոլիստը. Անցած մրցաշրջանում դա հաստատ Էրլինգ Հոլանդն էր: Բայց ես կարծում եմ, որ եթե հաշվի առնենք վերջին չորս կամ հինգ տարիները, դա Կևին Դե Բրույնեն է»,- ասել է Ռեշֆորդը Գարի Նևիլի հետ հարցազրույցում։

Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 49 խաղում Կևին Դե Բրույնեն խփել է 10 գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։