«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել Հարի Մագուայերին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի պաշտպան Հարի Մագուայերին, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», նրանք ֆուտբոլիստի համար առաջարկել են 20 մլն․ եվրո, սակայն այս գումարը չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջներին։

Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է Մագուայրի վաճառքից ստանալ 40 մլն. եվրո։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։