Յուրգեն Կլոպը պատասխանել է, թե ով է լինելու թիմի հաջորդ մրցաշրջանի ավագը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է, թե ով է լինելու թիմի հաջորդ մրցաշրջանի ավագը։

«Ես արդեն գիտեմ իմ որոշումը, բայց նախ պետք է այդ մասին տեղեկացնեմ ֆուտբոլիստներին», – Կլոպի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ Ջորդան Հենդերսոնը, ով վերջին 7 տարիներին «Լիվերպուլի» ավագն էր, տեղափոխվել է սաուդյան «Ալ-Իտթիֆակ»։