«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
«Ինձ չի հետաքրքրում այդ փաստը։ Կիլիան Մբապպեն հրաշալի ֆուտբոլիստ է, ով մեծ ճնշում է գործադրում խաղադաշտում: Երբ մրցակցի կազմում կա այդպիսի ֆուտբոլիստ, այդ ժամանակ դժվարություններ են առաջանում, բայց ես վստահ եմ իմ թիմի վրա։ Ինձ համար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լավագույնն են»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն հրաժարվել է երկարաձգել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։